211652_close_icon
views-count5145 դիտում article-date 21:27 22-03-2018

«FAF»-ը պատրաստվում է երթ անցկացնել Հայաստան-Էստոնիա ընկերական խաղից առաջ

«First Armenian Front»-ը երթ է անցկացնելու Հայաստան-Էստոնիա ընկերական խաղից առաջ և «Facebook»-ի [url=https://m.facebook.com/story.php?story_fbid=1824281460923882&substory_index=0&id=199885006696877]պաշտոնական էջի[/url] միջոցով հանդես է եկել հայտարարությամբ. «Հայաստանի հավաքականի բոլոր երկրպագուներին /կարևոր չէ` որ տրիբունայի տոմս եք գնել/ մարտի 24-ին` այս շաբաթ օրը, ժամը 15:00-ից հրավիրում ենք Ֆրանսիայի հրապարակին կից Ֆիլհարմոնիայի առջև գտնվող Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտ՝ մասնակցելու Հայաստան-Էստոնիա նախախաղային երկրպագուների միասնական մեծ երթին դեպի մարզադաշտ: Երթի ընթաքում կլինի մաշտաբային Ֆայերշոու: Բոլորս լինում ենք Ազգային հավաքականի մարզաշապիկներով, կամ կարմիր շապիկներով, եռագույններով, երկրպագման շարֆերով: Բոլոր ցանկացողները, մեր օգնությամբ կներկվեն եռագույնի գույներով: Երթը կմեկնարկի 16:00, խաղի սկիզբը 18:00 է: FAF-ը լինելու ՀԱՐԱՎԱՅԻՆ սեկցիայում՝ անմիջապես արևելյան տրիբունայի հարևանությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր