211652_close_icon
views-count93237 դիտում article-date 18:12 22-03-2018

Կարկուտը ծեծած տեղն է ծեծում. Էլեկտրացանցի պատասխանատուների անգործության հետևանքով Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի 200-ից ավելի ընտանիքներ հայտնվել են արտակարգ իրավիճակում. գյուղացիների հույսը վարչապետն է.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 22-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում: Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15:00-ի սահմաններում թիվ 1 դպրոցի բակում տեղադրված տրանսֆորմատորի հոսանքի տատանման պատճառով գյուղի Կենտրոն թաղամասի 200-ից ավելի բնակելի տներում փչացել են գրեթե բոլորի համակարգիչները, սառնարանները, լվացքի մեքենաները, հեռուստացույցները, կենցաղային տեխնիկան և էլեկտրական ապրանքները: Այս պահին տրանսֆորմատորի մոտ են հավաքվել գյուղի բնակիչները և իրենք էլ չգիտեն, թե ով է փոխհատուցելու գյուղացիների կրած վնասը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ տուժել է նաև դպրոցի համակարգչային դասարանը, քանի որ հոսանքների տատանման ժամանակ լսարանում դասապրոցես է ընթացել: Գյուղացիները արդարացիորեն բարձրաձայնում են, որ տրանսֆորմատորի խափանման պատճառը եղել է ուժեք քամուց լարերի միմյանց կպնելը, ինչն էլ պատաճառ է դարձել վթարի: Էլեկտրացանցից ժամանել են պատասխանատուները և այս պահին հին տրասֆորմատորը փորձում են փոխել նորով, սակայն դա հարցի լուծում չի, պետք է հիմնովին գյուղում փոխվեն էլեկտրասյուներն ու էլետրալարերը: Էլեկտրացանցի պետ Գագիկ Գրիգորյանը, ով Գեղարքունիքի նախկին մարզպետ, Ազգային ժողովի ներկայիս պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի եղբայրն է, բնակիչներին հորդորել է, որպեսզի բոլորը դիմում գրեն և առավոտյան գան էլեկտրացանց: Նա խոստացել է, որ գյուղացիների կրած վնասը կփոխհատուցվի սակայն շատերը թերահավատ են. «Մենք միայն վստահում ենք կառավարությանը ու եթե վարչապետը բարի կամք դրսևորի, խնդիրը կլուծվի, իսկ մենք նրանցից ոչինչ չենք ուզում, միայն մեր վնասի փոխհատուցումը, որից հետո էլ հիմնովին վերափոխեն էլեկտրասյուներն ու էլեկտրալարերը»: Գյուղացիները նշում էին նաև, որ իրենց խնդրին միայն օպերատիվորեն արձագանքել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, ում հանձնարարականով էլ մարզպետարանի պատասխանատուները ժամանել են գյուղ և տեղում ծանոթացել իրավիճակին: «Մենք վստահ ենք, որ մարզպետը ինչպես շատ հարցերում, այս անգամ էլ կկանգնի տուժած գյուղացիների թիկունքին և կատարվածի մասին կտեղեկացնի համապատասխան կառույցներին, այդ թվում՝ վարչապետ Կարեն Կարապետյանին, վերջինս էլ մեր դարդին դարման կլինի»: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր