211652_close_icon
views-count2929 դիտում article-date 15:35 22-03-2018

Վարդան Արամյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել երկկողմ արդյունավետ գործընկերությանը, մասնավորապես, ընթացիկ և ապագայում իրականացվելիք ծրագրերին: Ընդգծվել է նաև ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև ակտիվ համագործակցությունը: Առանձնահատուկ կարևորվել է այս տարի Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը և անդրադարձ է կատարվել նաև գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքին: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն անցկացվելու է Երևանում 2018-ի հոկտեմբերի 11-12-ին: Նախատեսվում է ավելի քան 50 երկրի ղեկավարների և 100 բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր