211652_close_icon
views-count4463 դիտում article-date 16:08 22-03-2018

ԵԱՏՄ-ից դուրս գալու հանրաքվե նախաձեռնելը Կառավարության բացառիկ իրավունքն է. փոխնախարար

Այսօր ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարաելու հարցը: Քննարկմանը մասնակցող «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարց բարձրացրեց, թե ՀՀ քաղաքացիները կարո՞ղ են միջազգային պայմանագրերի վերաբերյալ հանրաքվե անցկացնել, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցով: ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ օրենքով կան միջազգային պայմանագրերին և վերպետական մարմիններին միանալու, դրանցից դուրս գալու գործընթացներ: «Տվյալ պարագայում վերպետական միջազգային գործընթացի մասին է խոսքը: Օրենքում ասվում է, որ որոշումը Կառավարության առաջարկությամբ ընդունում է ԱԺ-ը: Այստեղ առկա է Կառավարության բացառիկ իրավունքը դիմելու խորհրդարան՝ նման թեմայով հանրաքվե անցկացնելու հարցով»,- ասաց Հովհաննիսյանը: Էդմոն Մարուքյանը հընթացս ասաց, որ նման սահմանափակում քաղաքացիները պիտի չունենան, որովհետև Սահմանադրությամբ նման հարցը հանրաքվեով է կազմակերպվում, և չի ասվում, որ հանրաքվե անցկացնելու իրավունք ունի միայն կառավարությունը:

Նմանատիպ նյութեր