211652_close_icon
views-count7282 դիտում article-date 14:34 22-03-2018

Գյումրու թատրոնը Ապրիլյան պատերազմի մասին իրական փաստերի վրա հիմնված բեմադրություն կներկայացնի, որի կոմպոզիտորն է Հայկոն. մանրամասնում է թատրոնի տնօրենը. Aysor.am

Գյումրեցի երիտասարդը ծառայությունից վերադառնում է հայրենի քաղաք՝ Թալիշում թողնելով սիրած աղջկան: Ամուսնությունը նախատեսված էր հենց ապրիլի սկզբին, սակայն պատերազմը երազանքները կիսատ թողեց… Սա Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի՝ 2 գործողությամբ ու երկու ժամ տևողությամբ նոր ներկայացման հակիրճ բովանդակությունն է, որի պրեմիերան, շուրջ մեկ տարվա ստեղծագործական աշխատանքից հետո, տեղի կունենա մայիս ամսին: Իրական պատմությամբ ու նոր շնչով բեմադրված ներկայացում՝ Ապրիլյան պատերազմի թեմայով: Պիեսը գրվել է Մշակույթի նախարարության պատվերով՝ հատուկ Գյումրու թատրոնի համար: Հեղինակն Անահիտ Աղասարյանն է, բեմադրիչը՝ թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը: «Այս ներկայացումը նվիրված է քառօրյա պատերազմին: Պիեսը գրվել է իրական դեպքերի հիման վրա, սակայն, բնականաբար, ունի գեղարվեստական լուծումներ: Սա խոնարհում է և՛ այն բոլոր տղերքին, ովքեր այդ օրերին առաջնագծում էին, և՛ նրանց, ովքեր թիկունքում ամեն ինչ արեցին, որպեսզի սահմանում գտնվողները թե՛ նյութապես, թե՛ հոգեպես որևէ բանի կարիք չունենան, հասկանան, որ մեկ ազգ-երկու պետություն կանգնած են իրենց կողքին», - [url=https://www.aysor.am/am/news/2018/03/22/%D5%8F%D5%AB%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6-%D5%8E%D5%AB%D6%80%D5%A1%D5%A2%D5%B5%D5%A1%D5%B6/1389354]Aysor.am[/url]-ի հետ զրույցում տեղեկացրեց Գյումրու թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը: Ներկայացման մեջ հերոսների իրական անունները չեն պահպանվել, քանի որ նրանց բացահայտվելը կարող էր հանդիսատեսի մոտ հուզական ֆոնն առավել սրել: Ինչպես թատրոնի տնօրենն է նկատում՝ չէ՞ որ հանդիսատեսի շարքերում կարող են լինել նաև զոհված տղաների ծնողներն ու մտերիմները, ապրիլյան պատերազմին մասնակից տղաները: Գյումրեցի զինվորին մարմնավորելու է դերասան Տարոն Գրիգորյանը, թալիշցի հարսնացուին՝ Ջեմմա Ադամյանը: Բեմում են լինելու նաև ՀՀ ժողովրդական արտիստուհի Անահիտ Քոչարյանը, ՀՀ Վաստակավոր արտիստներ Սուսաննա Բաղդասարյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը, Արսեն Սաղաթելյանը և այլք: Տիգրան Վիրաբյանը վստահ է՝ այս ներկայացումը դառնալու է Գյումրու դրամատիկական թատրոնի 2018 թվականի լավագույն ներկայացումներից մեկը, քանի որ թեման կարևոր է բոլորի համար: «Շատ կարևոր էր, որ քառօրյա պատերազմի թեման նաև բեմում արծարծվեր: Մեր թատրոնի հանդիսատեսը նաև պատանիներն են, իսկ թատրոնը սերունդ կրթելու և ռազմահայրենասիրական դաստիրակություն տալու առումով չի կարող անմասն մնալ: Այն դպրոցականը, ով գալիս է ներկայացում նայելու, պետք է նաև այդպիսի դաստիարակություն ստանա թատրոնում: Բոլորս էլ գիտենք, թե մեր «ոխերիմ բարեկամներն» ինչպես են իրենց երեխաներին տրամադրում մեր դեմ: Մենք ատելություն սերմանալու նպատակ ու խնդիր չունենք, պարզապես մեր երեխաներին պետք է ճշմարտությունն ու իրականությունը ներկայացնենք», - ընդգծեց նա: Որքան կարևոր, այնքան էլ նուրբ ու ռիսկային թեմա է Ապրիլյան պատերազմը, որի հետքերը դեռ շատ թարմ են: Պատերազմ, որը յուրաքանչյուրս տեսել է սեփական աչքերով, ու թեև՝ ոմանք առաջնագծում, ոմանք էլ՝ թիկունքում, այնուամենայնիվ՝ զգացողությունը, կորուստն ու ձեռքբերումը մեկն է: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aysor.am/am/news/2018/03/22/%D5%8F%D5%AB%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6-%D5%8E%D5%AB%D6%80%D5%A1%D5%A2%D5%B5%D5%A1%D5%B6/1389354]կայքում[/url]։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր