211652_close_icon
views-count3818 դիտում article-date 15:16 22-03-2018

Հայաստան-Իսրայել կրկնակի հարկումը բացառող կոնվենցիայի վավերացման մասին օրինագիծը հավանության է արժանացել

Կառավարությունն այսօր հավանություն է տվել 2017թ. հուլիսի 25-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իսրայելի Պետության կառավարության միջև՝ եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն կոնվենցիայի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:

Նմանատիպ նյութեր