211652_close_icon
views-count13467 դիտում article-date 15:29 22-03-2018

Միջին մասնագիտական որակավորում ունեցող ուսուցիչները կշարունակեն աշխատել մինչև 2023թ. օգոստոսի 20-ը

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ««Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքի ընդունումը հնարավորություն կտա միջին մասնագիտական որակավորում ունեցող ուսուցիչներին շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչև 2023 թ. օգոստոսի 20-ը: Հիմնավորման համաձայն՝ 2016-2017 ուսումնական տարիների տվյալների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ մեծ թվով ուսուցիչներ օգտվել են հեռակա ուսուցմամբ բարձրագույն կրթություն ստանալու ընձեռված հնարավորությունից, ուստի ենթադրվում է, որ նշված ժամկետը երկարաձգելու պարագայում` վերջիններիս թիվը կավելանա:

Նմանատիպ նյութեր