211652_close_icon
views-count4937 դիտում article-date 14:11 22-03-2018

Արտերկրում ապրող հայերը կօգտվեն ՀՀ կադաստրի ծառայություններից

Կառավարությունը այսօրվա նիստում փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Նախատեսված կարգավորումները հնարավորություն կընձեռեն արտրերկրում մշտական բնակություն հաստատած մեր հայրենակիցներին ՀՀ հյուպատոսական հիմնարկների միջոցով դիմելու և ստանալու ինչպես իրենց գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվություն, այնպես էլ՝ ավարտական փաստաթղթեր (գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներ, տեղեկանքներ և այլն): Այսինքն՝ առանց ՀՀ այցելելու օտարերկրյա պետությունում բնակվող մեր հայրենակիցները կարող են հյուպատոսական հիմնարկների միջոցով տեղում օգտվել կադաստրի պետական կոմիտեի կողմից մատուցվող ծառայություններից: Վարչապետը հորդորել է ստեղծված հնարավորության մասին պատշաճ իրազեկել մեր հայրենակիցներին:

Նմանատիպ նյութեր