211652_close_icon
views-count3099 դիտում article-date 13:05 22-03-2018

Տիգրան Սարգսյանը պատմել Է ԵԱՏՄ-ի ընդհանուր ֆինանսական շուկայի հայեցակարգի վրա կատարվող աշխատանքի մասին

Եվրասիական տնտեսական միության երկրների կենտրոնական բանկերն ինտենսիվորեն աշխատում են ընդհանուր ֆինանսական շուկայի ձեւավորման հայեցակարգի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «[url=https://armenpress.am/arm/news/927192/tigran-sargsyany-patmel-e-eatm-i-yndhanur-finansakan-shukayi.html]Արմենպրես[/url]»-ը, հայտնել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: ԵԱՏՄ-ի մասին պայմանագրին համապատասխան, կողմերը պարտավորություն են ստանձնել մինչեւ 2025 թվականն ընդհանուր ֆինանսական շուկա ձեւավորել բանկային ու ապահովագրական ոլորտներում, արժեթղթերի շուկայում: Հանգուցային փաստաթղթերից մեկը միության ընդհանուր ֆինանսական շուկայի ձեւավորման հայեցակարգն Է: 2016 թվականի դեկտեմբերին եվրասիական «հնգյակի» երկրների ղեկավարները հանձնարարել են կառավարություններին ու կենտրոնական բանկերին՝ ԵԱՏՀ-ի հետ համատեղ մշակել այդ հայեցակարգի նախագիծը: «Մեզ համար այսօր գլխավորը ընդհանուր ֆինանսական շուկայի հայեցակարգն ստանալն Է… Այժմ կենտրոնական բանկերն ինտենսիվորեն աշխատում են այդ փաստաթղթի վրա, եւ մենք հուսով ենք, որ Բարձրագույն խորհրդի (ԵԱՏՄ-ի գագաթնաժողովի) հերթական նիստում հայեցակարգը… կներկայացվի»,-ասել Է Սարգսյանը «Բելառուս 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/927192/tigran-sargsyany-patmel-e-eatm-i-yndhanur-finansakan-shukayi.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր