211652_close_icon
views-count13141 դիտում article-date 18:08 21-03-2018

Վատիկանում Նարեկացու արձանի տեղադրման աշխատանքներն ավարտվեցին. դեսպան Միքայել Մինասյանը մանրամասներ է հայտնում

Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը մանրամասներ է ներկայացրել Գրիգոր Նարեկացու արձանի տեղադրման աշխատանքների մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միքայել Մինասյանը Ֆեյսբուքի [url=https://www.facebook.com/mikayel.minasyan.9]էջում[/url] գրել է, որ 2016 թվականի հունիսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը Սրբազան Քահանայապետին նվիրեց Գրիգոր Նարեկացու արձանի մանրակերտը՝ որպես առաջին քրիստոնյա երկիր Պապի ուխտագնացության խորհրդանիշ: Արձանը Սրբազան Քահանայապետին նվիրելիս նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ դրա մեծ տարբերակն ապագայում կտեղադրվի Վատիկանում: Պապը հավանեց արձանն ու շնորհակալություն հայտնեց նախագահին՝ տալով իր համաձայնությունը: «Կարճ ժամանակ անց ստեղծագործական թիմը՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ, Նարեկացու արձանի հեղինակ Դավիթ Երևանցու գլխավորությամբ գործի անցավ: Ճարտարապետ Միքայել Հասրաթյանը և ծրագրի ղեկավար Վարդան Կարապետյանն ակտիվորեն ներգրավվեցին արձանի ստեղծման աշխատանքներում, իսկ ընկերս՝ Արթուր Ջանիբեկյանը, ով, ի դեպ, աշխարհում Նարեկի տարածման իսկական նվիրյալ է, միացավ ինձ` դառնալով արձանի երկրորդ բարերարը: Ստեղծագործական խմբի քրտնաջան աշխատանքի արդյունքում Չեխիայում ձուլվեց Գրիգոր Նարեկացու 2 մետրանոց բրոնզե արձանը, որի տեղադրման աշխատանքները Վատիկանի այգիներում այսօր ավարտվեցին»,-նշել է Միքայել Մինասյանը:

Նմանատիպ նյութեր