211652_close_icon
views-count2830 դիտում article-date 14:50 21-03-2018

Oրինապահ հարկ վճարողներն ավելանում են. ՊԵԿ-ը հավաստագիր է հանձնել բիզնեսի 11 ներկայացուցչի

Oրինապահ հարկ վճարողների ցանկը շարունակում է համալրվել: ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել ևս 11 հարկ վճարողի: Դիմում ներկայացրած բիզնեսի 15 ներկայացուցիչներից 4-ը չեն համապատասխանել սահմանված չափանիշներին: 2017թ. տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 244 տնտեսվարող, 175-ի դիմումը բավարարվել է: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում: Օրինապահ հարկ վճարողների ցանկ. 1. «ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ» ՍՊԸ 2. «ԴԻ ԷՍ ՍԻՍԹԵՄՍ» ՍՊԸ 3. «ՎՎ ՄԵՏԱԼ ԹՐԵՅԴ» ՍՊԸ 4. ««ՋՈՒՆԻՈՐ ՔԼԱԲ» ՄԱՆԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ 5. «ՀԻԼԿՈ» ՍՊԸ 6. «ԱԴՎԵՆՏՈՒՐԵՍ» ՍՊԸ 7. «ԼԻՆԿ ՏՈՒՐ ԷՅՐ» ՍՊԸ 8. «ԹԱՔՍՔՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ 9. «ՆԵԿԱ» ՍՊԸ 10. «ՍԵՐՎԱ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ 11. ԱՐՄԵՆ ՄԻՐԶՈՅԱՆ ԱՁ

Նմանատիպ նյութեր