211652_close_icon
views-count1613 դիտում article-date 14:34 21-03-2018

Նախարար Կարայանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առառաքելության պատվիրակությանը՝ Հոսեյն Սամիի գլխավորությամբ։ Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակության հետ հանդիպման ընթացքում քննարկվել է ԱՄՀ ծրագիրը, որն իր բնույթով առանձնահատուկ է՝ հաշվի առնելով Հայաստանի տնտեսության առաջընթաց զարգացումները: Կողմներն ընդգծել են, որ ծրագրի նոր բնույթը կարող է որպես դրական ազդակ ծառայել ներդրողների համար: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, նշելով 2017 թվականին արձանագրված աննախադեպ բարձր տնտեսական աճի մասին, շեշտադրել է բարեփոխումների շարունակականության անհրաժեշտությունը։ Ըստ նախարարի՝ Արժույթի միջազգային հիմնադրամը այս գործընթացներում մշտական գործընկեր է: Բարեփոխումների շարունակականությունը հատկապես կարևորվել է ապագայում ավելի բարձր տնտեսական աճի ցուցանիշներ ապահովելու տեսանկյունից:

Նմանատիպ նյութեր