211652_close_icon
views-count4048 դիտում article-date 15:52 21-03-2018

11 տարի անց հայտնի է դարձել Իսրայելի կողմից Սիրիայի ատոմային ռեակտորը ոչնչացնելու մասին

Իսրայելի ռազմաօդային ուժերը 2007 թվականին ռմբակոծել են Սիրիայում կառուցվող ատոմային ռեակտորը։ Այդ մասին նշված է գաղտնազերծված փաստաթղթում, որը հրապարակվել է հրեական պետության ռազմական գերատեսչության կայքում։ «Օպերացիան իրականացվել է 2007 թվականի սեպտեմբերի 5-ի գիշերը՝ Դեյր-ազ-Զոր նահանգում, մայրաքաղաք Դամասկոսից 280 մղոն հյուսիս-արևելք ընկած հատվածում։ Չորս միավոր F-16 կործանիչներ վերացրել են կառուցվող ռեակտորը։ Հետախուզությունը գտել է, որ ոչնչացված օբյեկտը վերականգնման ենթակա չէ»,-ասված է փաստաթղթում։

Նմանատիպ նյութեր