211652_close_icon
views-count3538 դիտում article-date 11:58 21-03-2018

Ճանապարհային ոստիկանությունում անցկացվեց թափուր հաստիքների համար դիմած քաղաքացիների գիտելիքների ստուգման առաջին փուլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Մարտի 17-ին ճանապարհային ոստիկանությունում անցկացվեց ճանապարհային ոստիկանության ծառայողների թափուր հաստիքների համար դիմած քաղաքացիների գիտելիքների ստուգման առաջին փուլը։ Հոգեբանական և ճանապարհային երթևեկության հատուկ թեսթերի միջոցով ստուգվեց 30 քաղաքացիների գիտելիքները։ Քննությունն անցկացվում է թափանցիկ, ողջ ընթացքը տեսաձայնագրվում է։ Նշենք, որ երկրորդ փուլի ընթացքում հատուկ հանձնաժողովը հարցազրույցի տեսքով ստուգելու է ճանապարհային ոստիկանությունում ծառայել ցանկացողների ոչ միայն մասնագիտական, այլև ֆիզիկական, մտավոր և այլ գիտելիքներ։ Ընդունելության կարգի մանրամասները կներկայացնենք առաջիկայում։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր