211652_close_icon
views-count1969 դիտում article-date 22:46 20-03-2018

Կբարեկարգվի Կոմիտասի անվան պանթեոնին հարակից այգին

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի շինարարության և բարեկարգման, բնապահպանության վարչություններին և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին հանձնարարվել է սկսել Կոմիտասի անվան պանթեոնին հարակից այգու վերակառուցման և բարեկարգման աշխատանքները: «Այս այգու վերակառուցման և բարեկարգման ծրագիրը մեր առաջնահերթություններից մեկն է, ու պետք է այնպես կազմակերպել աշխատանքները, որ արդյունքում ունենանք իսկապես հարմարավետ ու պատշաճ կահավորված ևս մեկ հանգստի գոտի», - նշել է Երևանի քաղաքապետը:

Նմանատիպ նյութեր