211652_close_icon
views-count8606 դիտում article-date 19:18 20-03-2018

Բենզեմայի պատասխանը Վալբուենային. «Ձեռքերդ քեզ պահի»

«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման բավական կոշտ է արձագանքել «Ֆեներբահչեի» կիսապաշտպան Մատյե Վալբուենայի հարցազրույցին: Ֆրանսիայի հավաքականի նախկին խաղացողը հարցազրույցում ասել էր, որ հանդիպելու դեպքում կսեղմեր Բենզեմայի ձեռքը: «Ռեալի» հարձակվողը պատասխանել է. «Ձեռքերդ քեզ պահի»: 2015 թվականին Վալբուենան Բենզեմային մեղադրել էր ինտիմ բնույթի տեսագրությամբ շանտաժի ենթարկելու մեջ: Մեղադրանքի պատճառով Բենզեման հեռացվել էր Ֆրանսիայի հավաքականից:

Նմանատիպ նյութեր