211652_close_icon
views-count35635 դիտում article-date 17:38 20-03-2018

Ապրիլյան պատերազմի ժամանակ Թալիշում հերոսաբար զոհված Հրաչ Գալստյանն այսօր կդառնար 27 տարեկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քառօրյա պատերազմի ժամանակ Թալիշում զոհված գյումրեցի ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանն այսօր կդառնար 27 տարեկան: Հրաչը 2007 թվականին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ու 2011թ.-ին ավարտելով՝ ծառայության անցել Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում: Նա մասնակցել է Թալիշի ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին: 2016 թ.-ի ապրիլի 2-ի լույս ապրիլի 3-ի գիշերը, թեժ մարտերի ընթացքում ժամեր շարունակ կռվելով հակառակորդի դեմ՝ զոհվել է հերոսի մահով: Հրաչ Գալստյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» եւ «Արիության» մեդալներով: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+

Նմանատիպ նյութեր