211652_close_icon
views-count1966 դիտում article-date 16:50 20-03-2018

Հանձնարարվել է պատշաճ տեսքի բերել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքը

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի համապատասխան վարչություններին, ծառայություններին, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվան՝ ապրիլի 24-ին ընդառաջ համապատասխան աշխատանքներ տանել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքի բարեկարգման, սանիտարական մաքրման և պատշաճ տեսքի ապահովման ուղղությամբ: Այս մասին տեղեկացրեցին Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

Նմանատիպ նյութեր