211652_close_icon
views-count1959 դիտում article-date 14:13 20-03-2018

Չինական ընկերության հետ քննարկվել է «Հյուսիս- հարավ» ծրագրի ընթացքը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է «Powerchina International Group Limited «ընկերության փոխնախագահ Դինգ Ժենգուոյի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունելով հյուրերին` ներկայացրել է իր նկատառումները «Powerchina International Group Limited» -ի կազմում ընդգրկված «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության վերաբերյալ, որն իրականացնում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարությունը։ Վահան Մարտիրոսյանը անդրադարձել է նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, դրանց լիարժեք, ժամանակին և ամբողջ ծավալով կատարմանը, նաև ընդգծել կառուցվող ճանապարհի կարևորությունը։ Դինգ Ժենգուոն վստահեցրել է, որ ընկերությունն ունի բոլոր հնարավորությունները ճանապարհի կառուցման աշխատանքները ստանձնած պարտավորությունների շրջանակներում իրականացնելու համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ճանապարհի կառուցման տեխնիկական մի շարք խնդիրներ, ընդգծվել է այն բարձր որակով սահմանված ժամկետների շրջանակներում կառուցելու անհրաժեշտությունը։

Նմանատիպ նյութեր