211652_close_icon
views-count2449 դիտում article-date 12:57 20-03-2018

ՀԲԸՄ-ի աջակցությամբ Պաշտպանի աշխատակազմի անգլերեն վերապատրաստումը նպաստել է միջազգային համագործակցության զարգացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև 2016 թվականի նոյեմբերին կնքված եռակողմ համաձայնագրով Պաշտպանի աշխատակազմի ավելի քան 40 աշխատակից մասնակցել է անգլերենի վերապատրաստման ինտենսիվ դասընթացների: Հայաստանի ամերիկյան համալսարանում Պաշտպանի աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների համար կրթական ծրագրի շրջանակներում հատկապես ուշադրության է արժանացել անգլերենով պաշտոնական գրագրություն վարելու և բանավոր խոսքի հմտությունների զարգացումը: Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատում ՀԲԸՄ-ի դերը իր աշխատակազմի վերապատրաստման հարցում, քանի որ անգլերեն հաղորդակցվելու հմտությունների զարգացումը հնարավորություն է ընձեռել աշխատակիցներին ուսումնասիրել և կիրարկել միջազգային փորձն իրենց աշխատանքում, ինչպես նաև ապահովել միջազգային կառույցների հետ ակտիվ համագործակցություն: ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի համոզմամբ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արհեստավարժության բարձրացումը կնպաստի միջազգային հարթակներում Հայաստանի դրական իմիջի ձևավորմանը։ Պայմանավորվածության համաձայն՝ դասընթացները կրելու են շարունակական բնույթ: Մանրամասները՝ տեսանյութում.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր