211652_close_icon
views-count2678 դիտում article-date 12:18 20-03-2018

Առանց թույլտվության հրավառություն կազմակերպողը կտուգանվի 1-2 մլն դրամով

Այսուհետ ՀՀ տարածքում հրավառությունների իրականացման գործընթացը կարգավորվելու է. համապատասխան օրինագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ԱԺ-ում այսօր՝ մարտի 20-ին, ներկայացրել է Երեևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Նրա խոսքով, «Ելք» խմբակցությունը գրավոր առաջարկ է արել, որի համաձայն նախագծում արվել է փոփոխություն: Մասնավորապես, ավելացվել է հետևյալ դրույթը. «Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություների համար նախատեսված հրագործական նյութերի արտադրանքի և այլ պայթուցիկ սարքերի վաճառքը թույլատրվում է բացառապես համայնքի ղեկավարի կողմից տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվություևն ստացած կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին: Հետևաբար, ամբողջ վերահսկողական գործառույթը փակելու համար առաջարկվել է փոփոխություն կատարել վարչական իրավախախտումների մասին օրենքով, որով սահմանվում է, որ առանց համայնքի ղեկավարի թույլտվության նման նյութեր վաճառողը, կազմակերպողը ենթարկվում է տուգանքի առաջին անգամ 250 հազար դրամ, երկրորդ անգամ 300 հազար դրամ»,-ասաց Կ. Արեյանը: «Ելք» խմբակցությունն առաջարկել է նաև, որ տուգանքը սահմանվի միայն դատարանի վճռով, սակայն այս առաջարկը չի ընդունվել:

Նմանատիպ նյութեր