211652_close_icon
views-count3815 դիտում article-date 12:05 20-03-2018

Հրապարակվել է երկրագնդի ջրային պաշարների մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը. «Ամերիկայի ձայն»

ՅՈՒՆԵՍԿՕ-ն օրերս հրապարակել է երկրագնդի ջրային պաշարների մասին նոր զեկույցը՝ անդրադառնալով երկրագնդի բնակչության աճին և սպառման ծավալների ավելացմանը, ինչպես նաև՝ ջրի կառավարման այլընտրանքային համակարգերի ներդրման կարևորությանը: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4305902.html]«Ամերիկայի ձայնը»[/url]: Աշխարհի բնակչության, ինչպես նաև՝ սպառման ծավալների աճը և փոփոխությունը բացասաբար են անդրադառնում երկրագնդի ջրային պաշարների վրա: Տարեկան ընդհանուր ջրի պահանջարկը ավելանում է մոտ 1 տոկոսով՝ նույնիսկ ջրի որակի վատթարացման և դրա հասանելիության հետ կապված խնդիրների պարագայում, որոնք մեծապես պայմանավորած են կլիմայի փոփոխության, շրջակա միջավայրի աղտոտվածության և էրոզիայի առաջացրած վնասներով: Մինչ օրս, թերևս, աշխարհի բազմաթիվ երկրներ ապավինել են մարդու կողմից կառավարվող ավանդական ջրային համակարգերին, ինչպիսիք են՝ ջրամբարները, ոռոգման ջրանցքներն ու ջրի մաքրման կայանները: Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր զեկույցի՝ ջրային ռեսուրսների կառավարման առավել էներգաարդյունավետ համակարգերի զարգացման ուղղությամբ շատ քիչ ներդրումներ են արվում՝չնայած դրանց բազմաթիվ օգուտներին: «Կանաչ համակարգերի զարգացումն ու կիրառումը, կլինի առավել ծախսարդյունավետ, ինչպես նաև՝ կնպաստի ջրհեղեղների և բնական այլ աղետներով պայմանավորված ռիսկերի նվազեցմանը», - գտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ջրի գնահատման համաշխարհային ծրագրի համակարգող և զեկույցի հեղինակ Ստեֆան Ուլենբրուկը: Նրա համոզմամբ՝ ջրային ռեսուրսների կառավարման այլընտրանքային համակարգերի ներդրումը մեծապես կնպաստի ածխածնի պահպանմանը, կենսաբազմազանության բարձրացմանը ու աշխատատեղերի ստեղծմանը՝ հատկապես գյուղական շրջաններում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի նպատակն է խթանել կանաչ, էներգաարդյունավետ ջրային կառավարման համակարգերի զարգացումը: Նյու Յորքում, օրինակ, տարեկան միլիոնավոր դոլարներ է տնտեսում արդի ջրամաքրման բնական պաշարների պահպանման համակարգերի շնորհիվ: Չինաստանի իշխանությունները քաղաքային բնակչության սպառողական կարիքները հաշվի առնելով՝ հսկայական ներդրումներ են կատարում անձրևաջրի զտման համակարգերի հիմնադրման մեջ: Փորձագետները գտնում են, որ աշխարհի աճող բնակչության սպառողական կարիքները հոգալու համար առաջիկա 30-40 տարիներին հարկավոր է լինելու սննդամթերքի արտադրությունը ավելացնել 50 տոկոսով, սակայն՝ նվազագույն վնաս հասցնելով անտառային տնտեսությանը: Մասնագետների կարծիքով՝ ջրի պաշարների կառավարման այլընտրաքային համակարգերը կարող են գյուղատնտեսական արտադրանքի աճի 20 տոկոս ապահովել՝ թեթևացնելով երկրագնդի բնակչության ապահովմանը, որը կօգնի աշխարհի բնակչության աճին զուգահեռ կհոգա սննդի նկատմամբ կարևորագույն Նշենք, որ ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ մինչև 2050 թվականը երկիր մոլորակի բնակչությունը կհասնի 10 միլիարդի:

Նմանատիպ նյութեր