211652_close_icon
views-count3553 դիտում article-date 23:06 19-03-2018

Մշակվում են մանկապարտեզների աղետների ռիսկի կառավարման պլանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 12-17-ն անցկացրել է Նախադպրոցական ուսումնական հաստատությունների աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) օրինակելի պլանի նախագծի կիրառման փորձարկում: Այն իրականացվել է ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի թվով 4 նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Միջոցառումներն անցկացվել են Եվրոպական հանձնաժողովի քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործառույթների գլխավոր վարչության կողմից ֆինանսավորվող «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում՝ «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ: Գործընթացին մասնակցել են համայնքապետարանի աշխատակիցներ, ծնողներ, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողներ, ՀՀ ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության սպաներ և «Ստեփանավանի «ԼոռԷ» փրկարար ջոկատ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ: Ստեփանավան համայնքում նախագծի փորձարկումն արդյունավետ էր նրանով, որ դրան ներգրավված էին նաև «Ստեփանավանի «ԼոռԷ» փրկարար ջոկատ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, որոնց հետ քննարկվեցին վտանգների, խոցելիության և կարողությունների բացահայտման գործիքները, ինչպես նաև նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից իրականացվելիք աղետների ռիսկի նվազեցման միջոցառումները: «ԼոռԷ» փրկարար ջոկատի ներկայացուցիչները ներկայացրեցին առաջարկություններ՝ նախագծում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Փորձարկման ընթացքում յուրաքանչյուր կրթօջախում ստեղծվեց աղետների ռիսկի կառավարման խորհուրդ՝ շահագրգիռ կողմերի ներգրավմամբ, որոնց մասնակցությամբ մշակվեց աղետների ռիսկի կառավարման պլան: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից մշակվեցին վերոնշյալ նախադպրոցական ուսումնական հաստատությունների տարահանման պլանները, որոնք համապատասխան տարահանման պայմանական նշանների հետ միասին փակցվեցին շենքերի ներսում՝ սահմանված վայրերում: Աղետների ռիսկի կառավարման պլանի փորձնական կիրառման ժամանակ ի հայտ եկած թերությունների և ներկայացված առաջարկությունների հիման վրա նախագիծը լրամշակելուց հետո այն կփորձարկվի այլ մարզերում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր