211652_close_icon
views-count6027 դիտում article-date 23:22 19-03-2018

Հողի հարկի գծով արտոնություն է տրամադրվել «Թումո» կենտրոնի համար

Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 2-րդ նիստում, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու քննարկմանն է ներկայացվել մայրաքաղաքի Հալաբյան փողոցի հ.2 հասցեում Թումանյանի անվան զբոսայգու զբաղեցրած հողամասի մասով «Սիմոնյան» կրթական հիմնադրամին ընթացիկ տարվա համար հողի հարկի գծով արտոնություն տրամադրելու մասին որոշման նախագիծը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը սույն որոշման ընդունման անհրաժեշտությունը հիմնավորել է կրթական հիմնադրամի կողմից ինչպես նախկինում, այնպես էլ 2017թ. զբոսայգում մեծածավալ բարեկարգման և այգու պահպանման ուղղությամբ կատարված աշխատանքներով, ինչպես նաև հաշվի առնելով տվյալ տարածքում «Սիմոնյան» կրթական հիմնադրամի «Թումո» կենտրոնի կողմից իրականացվող կրթական ծրագրերի դերն ու նշանակությունը: Հաշվի առնելով վերոնշյալ հիմնավորումը` Երևանի ավագանին ընդունել է «Սիմոնյան» կրթական հիմնադրամին հողի հարկի գծով արտոնություն տրամադրելու մասին որոշումը:

Նմանատիպ նյութեր