211652_close_icon
views-count64495 դիտում article-date 15:58 19-03-2018

Խոշոր ավտովթար Գյումրիում. 21-ամյա վարորդների «շումախերական ավտոռալիի» հետևանքով Honda-ն գլխիվայր շրջվել է, Lexus-ն էլ՝ կողաշրջվել. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Մարմաշեն խճուղի թիվ 1 հասցեի («Գարուն» ռեստորանային համալիրի) դիմաց բախվել են Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 21-ամյա Համազասպ Սասյանի վարած Honda մակնիշի 64 GG 999 համարանիշի և Գյումրի քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Գևորգ Մարկոսյանի վարած Lexus մակնիշի 69 AC 999 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Honda-ն գլխիվայր շրջվել է, իսկ Lexus-ը՝ կողաշրջվել։ Վթարի հետևաքով Lexus-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել Գյումրու հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում օգնություն են ցուցաբերել ինչպես վիրավորին, այնպես էլ վարորդներին, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական կենտրոն մեկնելուց։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մուշի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մարտիրոսյանի և քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Կոմուն Մխիթարյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանի գլխավորությամբ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարի հիմնական վարկած է համարվում այն, որ 21-ամյա վարորդները «ավտոռալի են կազմակեպելիս եղել» և իրենց դնելով Շումախերի տեղ՝ վթարային «աջաբսանդալ» են սարքել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր