211652_close_icon
views-count90415 դիտում article-date 13:27 19-03-2018

Հայ սպորտի լեգենդ, աշխարհահռչակ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հանդիպեց ապրիլյան պատերազմի հերոսներ, լեգենդար զինվորներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 19-ին, հայկական սպորտի կենդանի լեգենդ, Հայաստանի հավաքականի առաջատար, «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխարհահռչակ ու լեգենդար ֆուտբոլիստին ուղեկցում էին Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը։ Հ. Մխիթարյանին Ա. Մուրադյանը ներկայացրեց վերականգնողական կենտրոնի առօրյան, աշխարհահռչակ ֆուտբոլիստը եղավ գրեթե բոլոր հարկերում, որից հետո հանգստի սենյակում հանդիպեց ինչպես 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ և դրանից առաջ ու հետո վիրավորում ստացած և նշված կենտրոնում բուժում ստացող լեգենդար առյուծ-զինվորներին։ Լեգենդար ֆուտբոլիստը դատարկաձեռն չէր այցելել կենտրոն. նա կենտրոնին նվիրեց Hyundai մակնիշի ավտոմեքենա։ Երկրպագուների մի մեծ բանակ տևական ժամանակ չէր թողնում, որպեսզի լեգենդար ֆուտբոլիստը «1 վայրկյան հանգիստ մնար»։ Նրանք ինքնագրեր էին ուզում և լուսանկարահանվում կենդանի լեգենդի հետ։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 307+
307+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր