211652_close_icon
views-count4581 դիտում article-date 12:33 19-03-2018

Երևանի ավագանու նիստ. «Ելք»-ը լքեց դահլիճը. ՈՒՂԻՂ

Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 2-րդ նիստի սկզբում «Ելք» խմբակցության անդամները, անդրադառնալով օրակարգում ընդգրկված Մարտի 1-ի զոհերի հուշարձանի տեղադրման հարցին, առաջարկեցին մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը: Ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը դեմ արտահայտվեց «Երկիր ծիրանի»-ի նախաձեռնությամբ օրակարգում ընդգրկված՝ Վազգեն Սարգսյանի փողոցի՝ Հանրապետության հրապարակի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնից դեպի ՀՀ արտաքին գործերի և ՀՀ արդարադատության նախարարություններ տանող հատվածը Վուդրո Վիլսոնի անվամբ անվանափոխելու հարցին, նշելով դա որպես պատվեր: «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարեց, որ անհամաձայնություն հայտնելով օրակարգում ընդգրկված հարցերի նկատմամբ, իրենց խմբակցությունը կլքի նիստերի դահլիճը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր