211652_close_icon
views-count2873 դիտում article-date 12:04 19-03-2018

911-ն ամփոփել է անցած շաբաթը

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մարտի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 309 դեպք, որից 132-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 157 կենցաղային կանչ, 60 հրդեհ, 48 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 2 և տուժել 59 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 3 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 6 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 6 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին ձյան շերտում արգելափակված 8 տրանսպորտային միջոց: Շաբաթվա ընթացքում գրանցվել է նաև թունավորման 9 դեպք, որի հետևանքով տուժել է 15 քաղաքացի: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները: [img]http://st0.shamshyan.com/editor/0191500001521444894177306.jpg[/img]

Նմանատիպ նյութեր