211652_close_icon
views-count3580 դիտում article-date 11:17 19-03-2018

Բակո Սահակյանը Վաշինգտոնում հանդիպել է հայ համայնքի հետ, այցելել հայկական եկեղեցիներ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 18-ին այցելել է Վաշինգտոնի Սուրբ Մարիամ եւ Սուրբ Խաչ հայկական եկեղեցիներ, ներկա գտնվել այնտեղ մատուցված սուրբ պատարագներին, հանդիպում ունեցել ծխական խորհրդի և տեղի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ: Արցախի Հանրապետության նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ջերմ ու անմիջական մթնոլորտում արծարծվել են մեր հանրապետության զարգացմանը, Արցախ-Սփյուռք կապերին և մի շարք այլ ոլորտների առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը կարևորել է վաշինգտոնահայ համայնքի դերն ու նշանակությունը Սփյուռքում՝ երախտագիտություն հայտնելով Արցախին մշտապես սատարելու համար:

Նմանատիպ նյութեր