211652_close_icon
views-count14635 դիտում article-date 09:29 19-03-2018

Նոյեմբերյան քաղաքի մշակույթի կենտրոնի դահլիճում կայացավ ուրախների եւ հնարամիտների մրցույթ, որին ներկա էին նաև հայտնի հումորի աստղեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 18-ին, Նոյեմբերյան քաղաքի մշակույթի կենտրոնի դահլիճում կայացավ ուրախների եւ հնարամիտների մրցույթ, որին մասնակցում էին Նոյեմբերյան քաղաքի ավագ դպրոցի, Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցի, Նոյեմբերյանի պետական քոլեջի, Կողբի թիվ 2, Ջուջեւանի, Հաղթանակի, Լճկաձորի դպրոցների թիմերը: Մրցույթի անցկացման նախաձեռնությունը Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի ռեժիսոր Վահե Հովհաննիսյանինն է, ով և վարում էր մրցույթը: Փառատոնի ժյուրիի կազմում էին դերասաններ Ելենա Բորիսենկոն, Մարիամ Ադամյանը, Պոնչը, մի քանի լրատվամիջոցների ղեկավար Վարուժան Բաբաջանյանը, մշակութային գործիչներ Սարգիս Մանուկյանը, Խաչատուր Առաքելյանը, ժյուրիի նախագահն էր Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը: Թիմերը հանդես եկան ողջյունի խոսքով: Ներկայացվեցին հումորային գեղեցիկ կատարումներ, դերասանական հաջող խաղ, ոչ այնքան հաջողված ելույթներ էլ եղան, սակայն դահլիճը եւ ժյուրին լավ գնահատեցին պատանիների եւ աղջիկների բեմելը: Մրցույթը կանցկացվի 4 փուլով, հայտարարվեց, որ ամեն փուլից հետո միավորներով վերջին տեղը զբաղեցրած թիմը դուրս կմնա մրցույթից, եզրափակիչում կմրցի 4 թիմ: Առաջին փուլից հետո լավագույնը Նոյեմբերյանի ավագ դպրոցի «Բարեւ ձեզ» թիմն էր, միավորներով վերջին տեղում` Կողբի թիվ 2 դպրոցի «Կուլտուրական մարդիկ» թիմը: Ժյուրին բարեսրտություն ցուցաբերելով` թույլ տվեց, որ Կողբի թիվ 2 դպրոցի թիմը մասնակցի 2-րդ փուլին, պայմանով, որ 45 օր հետո կայանալիք այդ փուլից հետո մրցույթը կլքի 2 թիմ: Լավագույն դերասան ու դերասանուհի ճանաչված, լավագույն հումոր ցուցադրած մասնակիցներին ժյուրիի կողմից պատվոգրեր հանձնվեցին: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 110+
110+

Նմանատիպ նյութեր