211652_close_icon
views-count10728 դիտում article-date 23:32 18-03-2018

Անջելինա Ջոլին բացել է սեքսուալ լինելու գաղտնիքը

Հանրահայտ ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին InStyle-ի հետ հարցազրույցում պատմել է, թե ինչն է մարդկանց մեջ ամենաշատն իրեն հրապուրում: «Մարդիկ, որոնց ես գեղեցիկ եմ համարում, նրանք են, ովքեր չեն կքվում գեղեցկության մասին ուրիշների պատկերացումների տակ: Ինձ միշտ գրավում են բացառիկ, անսովոր մարդիկ, նրանք, ովքեր մնում են այնպիսին, ինչպիսին՝ կան», նշել է դերասանուհին: Նա նաև ընդգծել է այն հատկանիշը, որը մարդկանց սեքսուալ է դարձնում: Նրա խոսքերով, չկա ավելի գեղեցիկ բան, քան՝ ինտելեկտը: «Երբ ինչ որ մեկին տեսնում եք թեժ խելքով. դա սեքսուալ է», ասել է Ջոլին: Օրերս հաղորդել էին այն մասին, որ դերասան Բրեդ Փիթը Ջոլիից բաժանվելուց հետո որոշել է մեկ տարով հրաժարվել սեքսից:

Նմանատիպ նյութեր