211652_close_icon
views-count9791 դիտում article-date 20:25 18-03-2018

Էրդողանը հայտարարեց Աֆրինը գրավելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը այսօր հայտարարել է, որ սիրիական Աֆրին քաղաքը մաքրվել է ահաբեկիչներից: Թուրք զինվորականներին քաղաքի գրավմանը աջակցել են Սիրիական ազատ բանակի (ՍԱԲ) ընդդիմադիրներ զինյալները: «Թուրքիայի զինված ուժերն ու սիրիական ընդդիմության ջոկատները վերահսկողության տակ են վերցրել Աֆրին քաղաքն ու այն մաքրել ահաբեկիչներից», հայտարարել է Թուրքիայի նախագահը: Reuters գործակալությունը հայտնել է, որ ՍԱԲ-ի ջոկատները մտել են Աֆրին և իրենց վերահսկողության տակ վերցրել քաղաքի որոշ շրջաններ՝ թուրքական ԶՈւ-ի «Ձիթենու ճյուղ» օպերացիայի շրջանակներում: ՍԱԲ-ի ջոկատները առավոտից քաղաք են մտել երեք ուղղությամբ և առանձնակի դիմադրության չեն հանդիպել: Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ մինչև օպերացիայի սկիզբը Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները մի քանի անգամ հետախուզական թռիչքներ են իրականացրել քաղաքի վրայով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր