211652_close_icon
views-count15192 դիտում article-date 20:46 18-03-2018

Մոհամեդ Սալահը պատմություն է կերտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնության 31-րդ տուրում «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը «Ուոթֆորդի» հետ խաղում (5:0) պոկերի հեղինակ դարձավ: Դա 25-ամյա եգիպտացու համար ակումբի կազմում 36-րդ գոլն էր բոլոր մրցաշարերում: Սալահը մի քանի ռեկորդ սահմանեց: Նախ, նա գերազանցեց «Լիվերպուլի» նորեկի համար ռեկորդային նվաճումը: 2007/08 մրցաշրջանում իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորեսը «Լիվերպուլի» կազմում իր առաջին մրցաշրջանում խփել էր 33 գոլ: Եգիպտոսի հավաքականը առաջատարը կրկնեց Ռոբի Ֆաուլերի ռեկորդը, որը 1995/96 մրցաշրջանում 36 գոլի հեղինակ էր դարձել: ԱՊԼ-ում Սալահը խփել է 28 գոլ: Միայն մեկ անգամ է աֆրիկացի ֆուտբոլիստը մրցաշրջանի ընթացքում ավելի շատ գոլ խփել: 2009/10 մրցաշրջանում Դիդյե Դրոգբան «Չելսիի» կազմում ԱՊԼ-ում դարձել էր 29 գոլի հեղինակ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր