211652_close_icon
views-count4409 դիտում article-date 23:09 18-03-2018

Բեպե Մարոտա. «Յուվենտուսը» չի վախենում «Ռեալից»

«Յուվենտուսի» գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան անդրադարձել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլում «Ռեալի» հետ դիմակայությանը: «Պատմականորեն այնպես է ստացվել, որ «Յուվենտուսը» միշտ եղել է եվրոպական ֆուտբոլի էլիտայի շարքում, դա նրա գեների մեջ մտած է, այն փոխանցվում է մարզիչներին ու խաղացողներին: Մենք նախկինի պես մրցունակ ենք, ինչպես նախորդ, այնպես էլ՝ երկու տարի առաջ: Կարծում եմ, մեր դիմակայությունը «Ռեալը» չափազանց վաղաժամ է, թեպետ՝ վաղ թե ուշ, մենք պետք է հանդիպեինք: Իմ կարծիքով, դա աշխարհի լավագույն թիմն է: Անսահման հարգում ենք «Ռեալին», բայց մենք բացարձակապես չենք վախենում նրանից», ասել է Մարոտան:

Նմանատիպ նյութեր