211652_close_icon
views-count7523 դիտում article-date 19:33 18-03-2018

Մեծ Բրիտանիայում «ջիպը» մխրճվել է գիշերային ակումբ. տուժել է 13 մարդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բրիտանական Գրեյվզենդ քաղաքում Suzuki մակնիշի ամենագնացը մխրճվել է գիշերային ակումբ, որի արդյունքում առնվազն 13 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել: Դեպքի վայր ժամանած վարորդները ձերբակալել են մեքենայի 21-ամյա վարորդին: Ներկա պահին նա կալանավորված է՝ մահափորձի կասկածանքով: Իրավապահները՝ սակայն, տեղի ունեցածը ահաբեկչության հետ չեն կապել: Սոնի անունով ականատեսը պատմել է, որ սեփական աչքերով է տեսել, թե ինչպես են մի քանի հոգի ամենագնացի անիվների տակ մնացել: «Տղամարդն իր «ջիպը» քշեց ակումբի վրա ու ուղիղ մարդկանց վրա գնաց: Եթե նա չկանգներ իմ ոտքերի մոտ ու շարունակեր շարժվել, ես կզոհվեի: Հետո մեքենան նորից սկսեց առաջ գնալ և մենք բոլորս փախանք»: Թե ինչն է եղել երիտասարդ վարորդի հանցանքի շարժառիթը, առայժմ հայտնի չէ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր