211652_close_icon
views-count23733 դիտում article-date 14:30 18-03-2018

Toyota-ն գաղտնազերծել է ռուսական տարբերակի Camry սեդանի հնարավորությունները

Ճապոնացի մասնագետները գաղտնազերծել են ռուսական տարբերակի Toyota Camry սեդանի արտադրության մասին տեղեկությունը և տեխնիկական հնարավորությունները: Այս մասին հայտնում է Vistanews.ru-ն: Հայտնի է, որ ավտոմեքենան տարբեր հզորության շարժիչներով կթողակվի: Ռուսական տարբերակի Toyota Camry-ն կհամալրվի 3 տարբեր շարժիչներով՝ 2 լ աշխատանքային ծավալով 150 ձիաուժ հզորությամբ շարժիչով, 2,5 լ աշխատանքային ծավալով 181 ձիաուժ հզորությամբ շարժիչով և 3,5 լ աշխատանքային ծավալով 249 ձիաուժ հզորությամբ շարժիչով, ինչպես նաև առջևի լուսադիոդային լուսարձակներով, 7 դյույմանոց թաչսքրին դիսփլեյով համակարգչով: Թողարկման և վաճառքի սկզբի մասին կտեղեկացվի ավելի ուշ, նշում է աղբյուրը:

Նմանատիպ նյութեր