211652_close_icon
views-count5728 դիտում article-date 13:02 18-03-2018

Երևանում ՌԴ նախագահական ընտրությունների քվեարկությանը մասնակցությունը շատ ակտիվ է. ՌԴ դեսպանատան առջև առավոտյան մեծ հերթ է գոյացել

Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրությունների համար Երևանում ՌԴ դեսպանատանը բացված ընտրական տեղամասում քվեարկությունն ընթանում է շատ ակտիվ: Դեսպանատան առջև ժամը 10:30-ի դրությամբ ընտրությանը մասնակցել ցանկացողների մեծ հերթ է գոյացել, հայտնում է [url=http://haydzayn.am/p/60544]Hay Dzayn[/url]-ը: Ընտրության են գալիս ինչպես ՀՀ-ում բնակվող ռուսաներ, այդ թվում` դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, զինծառայողներ, այնպես էլ ռուս զբոսաշրջիկներ, որոնց այցը Հայաստան համընկել է քվեարկության օրվա հետ: Քվեարկության մասնակիցների թվում նաև ՌԴ քաղաքացի հայեր են, ովքեր անգամ հեռու բնակավայրերից` Սյունիքի, Վայոց ձորի մարզերից եկել էին` օգտագործելու ձայնի իրենց իրավունքը: ՌԴ դեսպանատանը բացված թիվ 8026 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ, դեսպանության խորհրդական Պյոտոր Շուկինը լրագրողներին տեղեկացրեց, որ ժամը 10:45-ի դրությամբ քվեարկել է 370 մարդ: Համեմատության համար նա նշեց, որ Պետդումայի նախորդ ընտրություններին նույն տեղամասում ողջ օրվա ընթացքում քվեարկել է 1100 մարդ: «Սկսել ենք շատ առույգ, տրամադրությունը շատ լավ է, կարելի է ասել, որ նախորդ ընտրություններին մասնակցածների թվի մեկ երրորդն արդեն եկել է քվեարկության: Փորձ ենք անում առաջ շարժվել առանց աժիոտաժի, առավելագույն ջանքեր ենք ներդնում, որ մեր ընտրողների համար գործընթացը հնարավորինս հեշտ կազմակերպվի»,-«Արմենպրես»-ի հադորդմամբ՝ նշեց հանձնաժողովի նախագահը: Նրա խոսքով` արտասահմանում ընտրական տեղամասի աշխատանքի առանձնահատկությունն այն է, որ նախապես գրանցված ցուցակներ չկան: «ՌԴ անձնագրերով անձինք մոտենում են, ցանկություն հայտնում քվեարկելու, և մենք հենց այստեղ գրանցում ենք նրանց ու տալիս այդ հնարավորությունը: Մենք հրավիրում ենք մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր այս պահին Հայաստանում են` գործնական այցով, տուրիզմի նպատակով, ովքեր ունեն փաստաթուղթ` գալ ու քվեարկել»,- ասաց նա` տեղեկացնելով, որ Հայաստանի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում բացված տեղամասում ևս մասնակցությունն ակտիվ է ու հանգիստ: Այս պահի դրությամբ որևէ խախտում կամ բողոք չի գրանցվել: Ինչ վերաբերում է զինծառայողների նախապես քվեարկությանը, թիվ 8026 հանձնաժողովի նախագահը նշեց, որ արտագնա վաղաժամ քվեարկություն անցկացվել է մարտի 3-ին Մեղրիում, մասնակցել է 126 մարդ՝ ռուս զինծառայողներ և նրանց ընտանիքները: [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/18/1091662/]Հիշեցնենք,[/url] որ Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրություններին մասնակցելու համար ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է 8 թեկնածու` ՌԴ գործող նախագահ, ինքնաառաջադրված Վլադիմիր Պուտինը, Պավել Գրուդինին Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցություն), Վլադիմիր Ժիրինովսկի (Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցություն), Սերգեյ Բաբուրին (Ռուսական համազգային միություն), Մաքսիմ Սուրայկին (Ռուսաստանի կոմունիստներ), Գրիգորի Յավլինսկի («Յաբլոկո» կուսակցություն), Քսենիա Սոբչակ («Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցություն) և Բորիս Տիտով (Աճի կուսակցություն):

Նմանատիպ նյութեր