211652_close_icon
views-count44751 դիտում article-date 11:16 18-03-2018

Երևանի քաղաքապետն ու Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը խոսքից անցան գործի. երիտասարդ ընտանիքը անուշադրության չմատնվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը մարտի 16-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Շենգավիթ վարչական շրջանի Խարբերդի ամառանոցների բնակչի տանը առաջացած խոշոր հրդեհի մասին: Հրդեհի հետևանքով տունն ամբողջովին վերածվել էր մոխրակույտի ու ամուսինները իրենց երեխաներն ու տան ավագը հայտնվել էին բաց երկնքի տակ: Այսօր՝ մարտի 18-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին ընտանիքի անդամներից հայտնեցին, որ հրապարակումից հետո Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականով և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի կողմից Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցները այցելել են իրենց և ընտանիքին տրամադրել շինանյութ, այդ թվում՝ տանիքի համար որակյալ տախտակներ և թիթեղյա ծածկ, ինչպես նաև խոստացել են, որ մի քանի օրվա ընթացքում քաղաքապետարանն ու թաղապետարանը կլուծեն տան պատուհանների և դռների խնդիրը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ընտանիքի անդամներն ասում էին. «Էլի գոհ ենք, որ օգնության ձեռք մեկնեցին մեզ, գոնե ծածկը կանենք, դուռ ու լուսամուտ կդնենք, բայց խնդրանքով դիմում ենք բարեգութ մարդկանց, որ հնարավորության սահմաններում ինչով կարող են օգնեն մեզ»: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նույնպես միանում է ընտանիքի անդամների խնդրանքին և նույնպես դիմում բարեգութ մարդկանց, որպեսզի երիտասարդ այս ընտանիքին օգնության ձեռք մեկնեն: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/16/1091516/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը խնդրանքով դիմել էր բարեգութ մարդկանց, որպեսզի հնարավորության սահմաններում օգնության ձեռք մեկնեին Շենգավիթ վարչական շրջանի Խարբերդի ամառանոցների Նալբանդյան 6-րդ փողոցի թիվ 135 տան բնակիչներ՝ նորաստեղծ ընտանիքի ամուսիններին։ Մարտի 14-ին, առավոտյան ժամը 09։30-ի սահմաններում Արտակարգ իրավճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել նշված տանը։ Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ թիվ 6, իսկ հետո թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատները, սակայն հնարավոր չէր եղել կրակը մարել, և տունն ամբողջովին վերածվել էր մոխրակույտի։ Մինչ հրշեջների ժամանումը, կրակի դեմ փորձել էին պայքարել բնակիչներն ու հարևանները, սակայն տունն ամբողջովին բաղդադից է եղել, տան տանիքը, քանի որ եղել է փայտյա կառուցատարրերից, հնարավոր չի եղել կրակի դեմն առնել։ Հրդեհի հետևանքով տանտիրուհին՝ տան սեփականատեր, 65-ամյա Ռոզա Հակոբյանը, այրվածքներով տեղափոխվել էր Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել էին ծանր։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարևաններն ասել էին. «Ընտանիքը 10 տարուց ավելի է, բնակվում էր այստեղ՝ մայրը, ամուսինները և իրենց 2 մանկահասակ երեխաները, ու հիմա ոչ միան տանից են զրկվել, այլև ողջ գույքից, հագուստներից, օրը մի տեղ են բնակվում՝ իրենց հարազատների տանը, սակայն օր առաջ ցանկանում են գոնե լուծել տան տանիքի, դուռ ու լուսամուտի խնդիրը, որպեսզի նորից բնակվեն իրենց կողմից կառուցված տանը»։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր