211652_close_icon
views-count55674 դիտում article-date 21:53 17-03-2018

ՀՀ ՃՈ պետի գլխավորությամբ հոգեբանական և ճանապարհային երթևեկության հատուկ թեսթերի միջոցով ստուգվեց 30 քաղաքացիների գիտելիքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարտի 17-ին ճանապարհային ոստիկանությունում անցկացվեց ճանապարհային ոստիկանության ծառայողների թափուր հաստիքների համար դիմած քաղաքացիների գիտելիքների ստուգման առաջին փուլը։ Հոգեբանական և ճանապարհային երթևեկության հատուկ թեսթերի միջոցով ստուգվեց 30 քաղաքացիների գիտելիքները։ Քննությունն անցկացվում է թափանցիկ, ողջ ընթացքը տեսաձայնագրվում է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննության անցկացմանը հետևում էին ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը, ՀՀ ՃՈ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը: Նշենք, որ երկրորդ փուլի ընթացքում հատուկ հանձնաժողովը հարցազրույցի տեսքով ստուգելու է ճանապարհային ոստիկանությունում ծառայել ցանկացողների ոչ միայն մասնագիտական, այլև ֆիզիկական, մտավոր և այլ գիտելիքներ։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 110+
110+

Նմանատիպ նյութեր