211652_close_icon
views-count4517 դիտում article-date 21:55 17-03-2018

«Ուրարտու» բասկետբոլային ակումբը այսուհետ կկոչվի «Ուրարտու Վիվարո»

Անվանափոխություն Հայաստանի Բասկետբոլի առաջնությունում Բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության գլխավոր ֆավորիտներից մեկը՝ «Ուրարտուն» այսուհետև կկոչվի «Ուրարտու Վիվարո», այս մասին [url=https://www.vivaronews.am/]vivaronews.am[/url]-ի հետ զրույցում հաղորդեց ակումբի նախագահ Կարեն Գիլոյանը։ «Անվանափոխությունը ժամանակի հարց էր։ «Ուրարտուն» և «Վիվարո» ընկերությունները միասին համագործակցում են մրցաշրջանի մեկնարկից և գտնվում են շատ սերտ հարաբերությունների մեջ։ Նպատակ դնելով ավելի խորացնել մեր փոխգործակցությունը՝ երկկողմանի համաձայնությամբ ակումբը վերանվանվեց «Ուրարտու Վիվարո»։ Այս անվանափոխությունը ոչ միայն երկու կողմերի ներկայիս իդեալական հարաբերությունների արդյունքն է։ Մենք միասին նպատակ ենք դրել կատարելու այս տարի մեր առջև դրած խնդիրը՝ հռչակվել Հայաստանի չեմպիոն, ապա նաև հաջորդ մրցաշրջանում ամրապնդել մեր դիրքերը ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս», – եզրափակեց Կարեն Գիլոյանը։ Հիշեցնենք, որ «Ուրարտուն» Բասկտետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության Ա լիգայի մրցաշարն ավարտեց առաջին տեղով, իսկ փլեյ-օֆֆում պայքարը սկսում է այսօր՝ սեփական հարկի տակ մրցելով «Արցախի» հետ։

Նմանատիպ նյութեր