211652_close_icon
views-count6800 դիտում article-date 23:31 17-03-2018

Հունաստանի ափերի մոտ խորտակվել է ներգաղթյալների նավակը, զոհվել է 14 հոգի

Հունաստանի ափերի մոտ՝ Էգեյան ծովում, խոտրտակվել է ներգաղթյալներով լցված նավակը, որի արդյունքում առնվազն 14 հոգի զոհվել է: Միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ մարտի 17-ին: Զոհերի մարմինները հայտնաբերել են հունական Ագատոնիսի կղզու ափերի մոտ: Զոհվածների թվում մի քանի կին և չորս երեխա կա: Տեղի իրավապահ մարմինների տվալներով, նավակում ընդհանուր առմամբ 20 հոգի է եղել: Նրանք բոլորն էլ Թուրքիայից Հունաստան են ուղևորվել: Ներկա պահին ողբերգության վայրում շարունակվում են փրկարար-որոնողական աշխատանքները:

Նմանատիպ նյութեր