211652_close_icon
views-count3113 դիտում article-date 22:12 17-03-2018

Դեսպան Մկրտչյանի հանդիպումներն Էստոնիայում

Մարտի 17-ին Տալլին կատարած աշխատանքային այցի շրջանակում Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) հանդիպեց Արևելյան գործընկերության էստոնական կենտրոնի տնօրեն, դեսպան Յան Ռեյնհոլդի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին թե՛ երկկողմ, և թե՛ բազմակողմ ձևաչափերում Հայաստանի և Էոստոնիայի միջև ծավալվող երկխոսության բարձր մակարդակը: Քննարկվեց համագործակցությանն առնչվող հացերի լայն շրջանակ, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման, արտակարգ իրավիճակների և այլ ոլորտներում։ Առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման համատեքստում դեսպան Մկրտչյանն առանձնահատուկ կարևորեց միջազգային տարբեր միջոցառումների շրջանակներում հայ-էստոնական գործարար համաժողովների անցկացման անհրաժեշտությունը՝ այդ համատեքստում կարևորելով էստոնական բիզնես շրջանակների մասնակցությունը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում նախատեսվող Տնտեսական ֆորումին: Նույն օրը տեղի ունեցավ դեսպան Մկրտչյանի և Էստոնիայի պաշտպանության նախարարի տեղակալ Քրիստյան Փրիքի հանդիպումը, որի ընթացքում կողմերն անդրադարձան «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությանը՝ միաժամանակ կարևորելով խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցությունը։ Դեսպանն անդրադարձավ Անհատական Գործընկերության Գործողությունների Ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում Հայաստան-Էստոնիա հարաբերությունների զարգացման հնարավորություններին, քննարկվեցին Հայաստանի և Էստոնիայի պաշտպանական գերատեսչությունների միջև փոխգործակցության հեռանկարները՝ կարևորելով փոխադարձ այցելություններ կազմակերպելու անհրաժեշտությունը: Հյուրի խնդրանքով դեսպան Մկրտչյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը և Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճը: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև մի շարք միջազգային և տարածաշրջանային հարցերի:

Նմանատիպ նյութեր