211652_close_icon
views-count3017 դիտում article-date 17:35 17-03-2018

Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ են հղել Դոնալդ Տուսկը և Ժան-Կլոդ Յունկերը

Հայաստանի Հանրապետության ընտրված նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ են հղել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը: Այս մասին տեղեկացնում է Արմեն Սարգսյանի գրասենյակը։ Շնորհավորելով Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ, ԵՄ ղեկավարները նշել են. ֊ «Հայաստան- ԵՄ հարաբերությունները վերջին ամիսներին մեծ առաջընթաց են գրանցել՝ 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրելով Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, և 2018թ. փետրվարի 21-ին՝ Եվրամիություն-Հայաստան Գործընկերության առաջնահերթությունները: Մենք ակնկալում ենք սերտորեն համագործակցել Ձեզ հետ՝ կոնկրետ ձև տալու այդ հանձնառություններին՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ընդհանուր արժեքների վրա և առաջ մղելու մեր հավակնոտ օրագիրը»:

Նմանատիպ նյութեր