211652_close_icon
views-count7208 դիտում article-date 18:10 17-03-2018

«Ռեալի» խաղացողները ցանկանում են թիմում տեսնել Նեյմարին

«Ռեալի» խաղացողները դրական են վերաբերվում ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին հավանական տեղափոխությանն իրենց թիմ: Ոչ «Բարսելոնայի» հետ կապված անցյալը, ոչ՝ խաղադաշտում վարքագիծը, ոչ բրազիլացու ամենօրյա էքսցենտրիկ կյանքը արքայական ակումբի խաղացողների համար խնդիր չեն հանդիսանում: Թիմում գտնում են, որ 26-ամյա հարձակվողի տրանսֆերը հիանալի նորություն կլինի «Ռեալի» համար: Բոլոր դեպքերում, «Ռեալի» ղեկավարությունը հասկանում է, որ հաջորդ ամռանը այդ գործարքն իրականացնելը չափազանց բարդ կլինի, այդ իսկ պատճառով ակտիվ քայլեր են ակնկալում Նեյմարի, նրա հոր և շրջապատի կողմից:

Նմանատիպ նյութեր