211652_close_icon
views-count5269 դիտում article-date 16:20 17-03-2018

Եվս մեկ գնահատական վարչապետին

Հեղինակավոր Moody՚s վարկանշային գործակալությունը վերանայել է Հայաստանի վարկանիշը` B1 կայունից դարձնելով B1 դրական: Սա անչափ կարևոր փոփոխություն է, քանզի օտարերկրյա ներդրողների համար հենց նման ռեյտինգներն են ուղենիշ հանդիսանում տվյալ երկրում ներդրումներ կատարել, թե ոչ: Moody՚s-ի, իսկ ավելի վաղ Fitch-ի` Հայաստանին տված նոր ռեյտինգները նաև ուղղակի գնահատական են վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեությանը, քանզի նման հեղինակավոր ընկերությունները գնահատական հնչեցնելուց առաջ հաշվի են առնում այնպիսի կարևորագույն դետալներ, ինչպիսին են տնտեսական իրական աճը, կառավարության կողմից կոռուպցիայի և կաշառակերության դեմ մղվող պայքարը, հարկային մարմինների կողմից ստվերի դեմ իրականացվող պայքարը, որոնց արդյունքում էլ ձևավորվում է ներդրումների համար բարենպաստ ֆոն: Նման հեղինակավոր կազմակերպությունների գնահատականները` վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության տնտեսական հաջողությունները կասկածի տակ դնողներին ծիծաղելի վիճակում են դնում և ևս մեկ անգամ փաստում, որ կառավարության տնտեսական քաղաքականությունը ճիշտ ուղու վրա է և հենց այդ ճանապարհն է տանելու Հայաստանի զարգացման... [url=https://web.facebook.com/menua1/posts/1591899120879157]Մենուա Հարությունյան[/url]

Նմանատիպ նյութեր