211652_close_icon
views-count28462 դիտում article-date 16:10 17-03-2018

Ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան և հյուսիսային հատվածներում կիրառել է ձեռքի հակատանկային նռնականետեր. ՊԲ

Մարտի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2300 կրակոց: ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացի հրաձգային զինատեսակներից շփման գծի արևելյան և հյուսիսային հատվածներում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետեր (3 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Նմանատիպ նյութեր