211652_close_icon
views-count3314 դիտում article-date 17:30 17-03-2018

Մոսկվան ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային մեղադրել է Սիրիայի հարցով ստանձնած պարտավորությունները շրջանցելու մեջ

Միացյալ Նահանգների ու Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև կոալիցիայի մյուս երկրների զինվորականները չեն կատարում պարտավորությունները, որոնք ստանձնել են Սիրիայի հարցով ՄԱԿ ԱԽ-ում 2401 բանաձևի ընդունումից հետո։ Ինչպես հաjտնում է Ria Novosti-ն, այդ մասին հայտարարել են ՌԴ ՊՆ-ում։ Մասնավորապես, ընդգծվել է, որ ամերիկյան հրամանատարությունը հրաժարվում է երաշխիքներ տալ, որ Էթ-Թանֆ շրջանում բնակվող փախստականների համար նախատեսված մարդասիրական օգնության ավտոշարասյուները բեռը կհասցնեն հենց փախստականներին, այլ բաժին չի ընկնի գրոհային խմբավորումներին։ Նվել է նաև, որ ներկա դրությամբ Էթ-Թանֆում իրավիճակը նման է Ռաքքայի իրավիճակին։

Նմանատիպ նյութեր