211652_close_icon
views-count4771 դիտում article-date 15:26 17-03-2018

Վրաստանը պատրաստ է անդամակցել ՆԱՏՕ-ին. Գեորգի Մարգվելաշվիլի

Վրաստանը կատարել է Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու համար իրեն առաջադրված պահանջները, այդ թվում՝ անհրաժեշտ բարեփոխումները։ Այդ մասին Վաշինգտոնում, Heritage Foundation-ում ունեցած իր ելույթում հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, փոխանցում է kp.ru-ն։ «Վրաստանը կատարել է իր տնային առաջադրանքի բոլոր կետերը. անցկացրել բարեփոխումներ, որոնք պահանջել էր ՆԱՏՕ-ն՝ կառույցին անդամակցելու համար»,-ասել է նա։ Մարգվելաշվիլին հավելել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ փոխհամաձայնության են եկել, Վրաստանը այդ հարցում չունի «հակառակորդներ», պարզապես, չգիտես ինչու, կան երկրներ, որոնք դեռ չեն շտապում Վրաստանին ընդգրկել դաշինքի կազմում։

Նմանատիպ նյութեր