211652_close_icon
views-count49478 դիտում article-date 18:40 16-03-2018

Էրեբունու ոստիկաններն ու քննիչները 35–ամյա էլեկտրիկին ապացուցեցին, թե ում օրն է 40 օր. նրա BMW-ում հայտնաբերվել է ատրճանակը, որով կրակել էր խաղաղ բնակիչների պատուհաններին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 16-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի (բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի), Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, Էրեբունու ոստիկանապետ Ռուբեն Ներսիսյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական խումբը՝ քննչական բաժնի պետ Արթուր Գոյունյանի գլխավորությամբ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում հայտնաբերել են մարտի 12-ի լույս 13-ի գիշերը Տիգրան Մեծի պողոտայի 36 շենքի ուղղությամբ կրակոցներ արձակող կասկածյալի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Էրեբունու բաժին օպերատիվ տվյալներ են ստացել, որ Խորենացի փողոցի բնակիչ, 35-ամյա Ալբերտ Խոջոյանը իր մոտ եղած ապօրինի հրազենով կրակոցներ է արձակել նշված շենքի ուղղությամբ: Այսօր՝ մարտի 16-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Թորգոմ Մաթևոսյանը միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի խուզարկություն կատարվի Ա. Խոջոյանի բնակարանում, քանի որ Էրեբունու ոստիկաններն ու քննիչները համոզված են եղել իրենց օպերատիվ ինֆորմացիայի վրա: Դատարանը բավարարել է հետաքննիչի միջնորդությունը և ոստիկանները խուզարկություն են կատարել Ա. Խոջոյանին պատկանող BMW մակնիշի 63 ZZ 888 համարանիշի ավտոմեքենայում, որտեղ էլ հայտնաբերվել է 1924 թ.-ի արտադրության թմբուկավոր ակոսավոր 1ատրճանակ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող քննիչ Ժիրայր Հակոբյանի որոշմամբ ատրճանակը առգրավվել է, իսկ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քննիչի որոշմամբ Ա. Խոջոյանը ձերբակալվել է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրա կողմից կատարված կրակոցների արդյունքում, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: ՀՀ Ոստիկանությունը բազմաթիվ անգամ հորդորել և հորդորում է քաղաքացիներին, որպեսզի իրենց մոտ պահվող ապօրինի զենքն ու զինամթերքը ինքնակամ հանձնեն իրավապահ մարմիններին, ինչը հնարավորություն կտա, որ նրանք ազատվեն քրեական պատասխանատվությունից: Հակառակ դեպքում՝ օրենքի ողջ խստությամբ ապօրինի զենք-զինամթերրք պահողները հայտնաբերվելու դեպքում կպատժվեն: [b] 35-ամյա կասկածյալ Ալբերտ Խոջոյանն է[/b] [img]http://st0.shamshyan.com/editor/0875005001521211756934635.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր