211652_close_icon
views-count4748 դիտում article-date 16:15 16-03-2018

Կեղծ ստաժով կենսաթոշակ ստանալու դեպքերը կբացառվեն. ծառայությունը հետևողական աշխատանք է տանում այդ ուղղությամբ

Սոցիալական ապահովության պետական ծառայությունը հետևողական քայլեր է իրականացնում կեղծ ստաժով կենսաթոշակ ստանալու դեպքերը բացառելու համար: Ինչպես «[url=https://armenpress.am/arm/news/926406/kexts-stazhov-kensatoshak-stanalu-depqery-kbacarven-tsarayutyuny.html]Արմենպրես[/url]»-ի մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսում նշեց Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը, վերջին 6 ամսվա ընթացքում 26 գործատուների մոտ իրականացվել են ուսումնասիրություններ: «Արդյունքում կենսաթոշակի 690 գործերով նվազեցվել է ոչ հավաստի տվյալներ պարունակող փաստաթղթերի հիման վրա հաշվարկված ընդհանուր թվով 5 138 տարվա աշխատանքային ստաժ: Դրա ընդհանուր գումարը կազմել է շուրջ 54 մլն դրամ, որից վերականգնվել է 7 մլն 124 հազար դրամը, մնացած գումարի մասով հետ գանձելու գործընթացը շարունակվում է: Խոսքը վերաբերում է չհիմավորված փաստաթղթերով գրված ստաժին, որով կենսաթոշակ է նշանակվել»,-ասաց Հովհաննես Սահակյանը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/926406/kexts-stazhov-kensatoshak-stanalu-depqery-kbacarven-tsarayutyuny.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր